ԱՊԼ-ի առաջին տուրի՝ «Լիվերպուլ»-«Լիդս» խաղի մեկնարկը ֆուտբոլասերների համար առավել քան հետաքրքիր է: Խաղի 3-րդ րոպեին Սալահի հարվածից հետո գնդակը դիպավ ԱՊԼ-ում նորամուտը նշող Ռոբին Կոխի ձեռքին, իսկ մրցավարն առանց վարանելու նշանակեց 11 մետրանոց հարված. նշակետից դիպուկ էր եգիպտացին:
Ընդունած գոլից րոպեներ անց Ջեք Հարիսոնը, շրջանցելով Առնոլդին ու Գոմեսին, գրավեց Բեքերի դարպասը՝ 1-1: