Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»:
Բանակայինների կազմում գոլի հեղինակ դարձան Ժիրայր Շաղոյանն ու Սերգեյ Մկրտչյանը: Այս հանդիպումը ԲԿՄԱ-ի համար 3-րդն էր ընթացիկ առաջնությունում:
Ռաֆայել Նազարյանի թիմն 9 միավորով հավասարվեց «Վեստ Արմենիային», սակայն վերջինս մեկ խաղ ավելի է անցկացրել:
Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Լեռնային Արցախը»: