Ժոզե Մոուրինյուի նորամուտի խաղում «Տոտենհեմը» 3:2 հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին»: Հանդիպումից հետո լոնդոնյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանություն է տվել.
«Շտ գոհ էի մինչև գոլեր ընդունելը: Խաղում էինք լավ՝ կիրառելով մարզումների ընթացքում մեր մտածածը: Հնարավորություն ունեինք հաշիվը 4:0 դարձնել և ավարտել ամեն ինչ:
Ինձ օգնեց ԱՊԼ-ի փորձը: Ընդմիջմանը տղաներին ասացի, որ անգամ 85-րդ րոպեին եթե հաշիվը լինի 3:0, դեռ չի նշանակի, որ ամեն ինչ որոշված է:
Կարևոր էր հաղթել և էական չէ, թե ինչպես: Սա այն էր, ինչ ես ցանկանում էի»,- «Յուրահատուկի» խոսքն է մեջբերել BBC-ն: