Այսօր՝ սեպտեմբերի 11 –ին մեկնարկում է «Ֆիշեր» շախմատի միջազգային առցանց մրցաշարը։ Մասնակից տասը շախմատիստների թվում է նաև երևանցի Լևոն Արոնյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հայտավորված են նաև հանրաճանաչ գրոսմայստերներ Գարի Կասպարովը, Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե – Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Պետեր Սվիդլերը, Ալիրեզա Ֆիրուջան։
Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին, իսկ մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:
Հավելենք, որ հայրենական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը «Ֆիշեր» մրցաշարի կրկնակի հաղթող է / 2006 — 2007թթ․ /։