«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ իր թիմը կարող է լավ հանդես գալ առանց տրանսֆերային շուկայում մեժ ծախսեր կատարելու:
«Հիմա մենք ապրում ենք անորոշ իրավիճակներով լի աշխարհում: Որոշ ակումբների կարծես չի հետաքրքրում, թե որքան անորոշ է ապագան: Սրանք ակումբներ են, որոնք պատկանում են մեծահարուստների: Մենք այլ ակումբ ենք:
Երկու տարի առաջ մենք հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, նախորդ տարի հաղթեցինք մրցաշարը: Անցած մրցաշրջանում մենք դարձանք Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ լինելով այնպիսին, ինչպիսին կանք: Մենք չենք կարող դա փոխել մեկ գիշերում և ասել. «Հիմա մենք ուզում ենք «Չելսիի» պես գործել»:
Նրանք շատ ֆուտբոլիստների են ձեռք բերում: Սա կարող է առավելություն լինել: Դուք չեք կարող հրավիրել աշխարհի լավագույն 11 խաղացողներին և հուսալ, որ նրանք մեկ շաբաթվա ընթացքում կխաղան լավագույն ֆուտբոլը: Թերեւս սա առավելություն կլինի մեզ համար: Մենք բավականին երկար ժամանակ աշխատում ենք նույն ֆուտբոլիստներով», — Կլոպին է մեջբերում Daily Mail-ը: