«Ինտերի» փոխտնօրեն Խավիեր Ձանետին հայտարարել է, որ թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մնում է միլանյան ակումբում:
«Նա չի լքի «Ինտերը»: Նրանով միայն «Բարսելոնան» չէ հետաքրքրված: Բայց Լաուտարոն գիտի, որ արդեն խաղում է մեծագույն ակումբում:
Նա գոհ է իր կյանքից Իտալիայում՝ չնայած կյանքն այստեղ հեշտ չէ: Կարծում եմ՝ նա ճիշտ ճանապարհով է գնում: Նա մեր ներկան է ու ապագան: Ակումբը հարգում է դա:
Կան խաղացողներ, որոնք ունեն ֆիքսված հրաժարագիններ, և երբ այլ ակումբ պատրաստ է վճարել այն, ապա արդեն թերևս ոչինչ չես անի: Բայց Լաուտարոն գոհ է ամեն ինչից «Ինտերում», ես տեսնում եմ դա»,-Ձանետիի խոսքն է մեջբերում Fox Sports-ը: