Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Շանթ TV-ի «Հեռանկար» հաղորդման հյուրն էր։ ՀՖՖ նախագահը հայտնել է, որ երկրպագուները շատ շուտով կկարողանան Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերի ընթացքին հետևել տրիբունաներից։
«Մենք դիմել ենք Պարետատուն։ Կարծում եմ՝ շուտով թույլտվություն կստանանք, որպեսզի ներքին առաջնության խաղերում որոշակի քանակով հանդիսատեսներ լինեն։
Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, որպեսզի երկրպագուները վերադառնան մարզադաշտ։ Հույս ունեմ, որ շատ շուտով այդ հարցը կկարգավորվի։ Կարծում եմ՝ մեկ-երկու տուր հետո»,-ասել է Մելիքբեկյանը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի ողջ ընթացքում Հայաստանի առաջնության և գավաթի հանդիպումներն անցկացվել են առանց հանդիսականների։