«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնել է, որ ցանկանում է մնալ ակումբում:
«Չգիտեմ, թե ինչու են մարդիկ փորձում գուշակել, թե ես ուր եմ տեղափոխվելու: Միգուցե, նրանք ցանկանում են ինչ-որ ժամանակ մի բան կանխագուշակել, բայց ես ինձ այստեղ լավ եմ զգում, իսկ ակումբն ու մարզիչը վստահում են ինձ: Նախորդ մրցաշրջանը շատ ծանր էր մեզ համար, իսկ հիմա պետք է ամեն ինչ սկսել զրոյից»,-ասել է ֆրանսիացին:
Նախկինում կար տեղեկություն, որ աշխարհի չեմպիոնի տրանսֆերով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»:
29-ամյա հարձակվողը Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 35 խաղում դարձել է 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: