Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Էստոնիայի ընտրանուն և հաշվի մեջ առջևում է արդեն 2։0 հաշվով։
Հանդիպման 65-րդ րոպեին հավաքականում իր նորամուտը նշեց Վահան Բիչախչյանը և հենց հաջորդ րոպեին երիտասարդ ֆուտբոլիստը կարող էր հերոսանալ, սակայն նպաստավոր դիրքից հարված կատարեց և մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը, որից հետո գնդակը հայտնվեց Տիգրան Բարսեղյանի մոտ, վերջինս փոխանցում կատարեց Անգուլո Վբեյմարի մոտ, ով մոտ 25 մետր հեռավարությունից հուժկու հարվածով կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը։
Հիշեցնենք, որ խաղի հաշիվը 44-րդ րոպեին բացել է Ալեքսանդր Կարապետյանը՝ Կորյանի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։
Տեսանյութը՝ քիչ անց։
























































