Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրում հյուրընկալել է Էստոնիայի ընտրանուն։
Մեր թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում 3 փոփոխություն է կատարել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի համեմատ։
Պաշտպանության ձախ եզրում Սերոբ Գրիգորյանի փոխարեն խաղալու է Արման Հովհաննիսյանը։ Եվս 2 փոփոխություն Կապառոսը կատարել է հարձակման գծում։ Խորեն Բայրամյանի փոխարեն այսօր խաղում է Գեղամ Ղադիմյանը, իսկ Կամո Հովհաննիսյանի փոխարեն՝ Տիգրան Բարսեղյանը։
Մեկնարկային կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։