ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ից շնորհավորել է ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանին։
«Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ: Կեցցե՚ս Հակոբ ջան» ,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել էր 375 կգ (167+208) արդյունք՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ: