Երկուշաբթի, սեպտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Ազգերի լիգայի Նիդերլանդներ — Իտալիա 2-րդ տուրի հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց Իտալիայի հավաքականի հաղթանակով՝ 1-0 հաշվով, միակ գոլը խփեց Նիկոլո Բարելլան՝ Չիրո Իմոբիլեի փոխանցումից:
Ռոբերտո Մանչինիի համար սա 21-րդ խաղն էր Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: 2018 թվականից ի վեր մասնագետը պարտվել է ընդամենը 2 հանդիպում: Դա նրան թույլ տվեց կրկնել Մարչելո Լիպիի ցուցանիշը, ով 2004-ից 2006 թվականներին նույն արդյունքն էր գրանցել: Հարկ է նշել, որ այդ ժամանակ Լիպին նվաճեց 2006 թվականի Աշխարհի գավաթը:
Ավելի քիչ պարտություններ է ունեցել միայն Ֆուլվիո Վալկարեջին, ով ազգային հավաքականը գլխավորում էր 1966-1974 թվականներին: Նրա հետ Իտալիան հաղթեց 1968 թվականի Եվրոպայի առաջնությունը, ինչպես նաև նվաճեց 1970 թվականի աշխարհի գավաթի արծաթը:
Այս հաղթանակի շնորհիվ իտալացիները A լիգայի 1-ին խմբում գրավել են 1-ին տեղը՝ երկու հանդիպումներում վաստակելով 4 միավոր: Երկրորդ տեղում Նիդերլանդներն է: