Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրի Շվեդիայի դեմ խաղին։
35-ամյա ֆուտբոլիստը Instagram-ում լուսանկար է տեղադրել։
«Պատրաստ ենք վաղվա խաղին»,-գրել է Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի դեմ խաղում Ռոնալդուն բացակայում էր թեթև վնասվածքի պատճառով։