Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն խոսել է «կարմիր ֆուրիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ ունեցած տարաձայնության մասին.
«Չգիտեմ, թե ինչ է պատահել, հարցրեք Լուիս Էնրիկեին: Կարծում եմ, որ այս իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը ամեն ինչ մեր մեջ թողնելն է: Ես էնրիկեին ասելու ոչինչ չունեմ, նույնիսկ եթե նա է ուզում խոսել ինձ հետ: Չեմ կարծում, որ սա լավ իրավիճակ է»,- Մորենոյի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Էնրիկեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը 2018-ի ամռանը: 2019-ի մարտից թիմի մարզչական շտաբում Մորենոն սկսեց փոխարինել Էնրիկեին: Ամռանը Էնրիկեն հայտարարեց, որ հեռանում է ազգային հավաքականի մարզչի պաշտոնից՝ 9-ամյա դստեր մահացու հիվանդության պատճառով: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան լիարժեք պայմանագիր կնքեց Մորենոյի հետ: Վերջինիս գլխավորությամբ ազգային հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Մորենոն հայտարարեց մարզչի պաշտոնը լքելու պատրաստակամության մասին, եթե Էնրիկեն որոշի վերադառնալ: