Ֆրանսիական «Մոնակոն» հայտարարել է թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոյի հետ պայմանագրի խզման մասին:
«Մեր ճանապարհները բաժանվեցին ավելի վաղ, քան մենք ծրագրել էինք, բայց մենք շնորհակալ ենք Մորենոյին նրա համար, որ նա ընդունեց մարտահրավերը: Նա իր օգնականների հետ արեց ամեն հնարավորը, որպեսզի բարելավեր թիմի խաղը: Ապագայում նրան լավագույնն եմ ցանկանում»,-ասել է ակումբի փոխնախագահ Օլեգ Պետրովը:
Նախկինում հաղորդվում է, որ ակումբի ղեկավարությունը գոհ չէր Մորենոյի արդյունքներից, և նրան կարող է փոխարինել Նիկո Կովաչը, որի վերջին ակումբը եղել է Մյունխենի «Բավարիան»:
«Մոնակոյի» ղեկը Մորենոն ստանձնեց նախորդ տարվա դեկտեմբերին: Ֆրանսիայի դադարեցված առաջնությունում «Մոնակոն» զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: