«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։
«Եթե «Բարսելոնայի» փոխարեն լինեի, կվերադարձնեի Նեյմարին։ Վերջիվերջո «Բարսայում» պիտի աշխարհի լավագույն ֆուտբոլիստները խաղան, իսկ Նեյմարը նրանցից մեկն է։ Նա տարբերություն ստեղծող ֆուտբոլիստ է։
Բացի դրանից, նա իր թիմակիցներին ստիպում է խաղալ։ Հաստատ գիտեմ, որ «Բարսելոնան» ուզում է վերադարձնել Նեյմարին»,-Մորենոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Այս մրցաշրջանում Նեյմարը Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում 15 խաղի է մասնակցել, խփել 13 գոլ ու դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ։