ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է նոր մրցաշրջանից առաջ թիմի անելիքների մասին։ Բրազիլացի ֆունկցիոների կարծիքով՝ փարիզյան թիմը կունենա ձեռքբերումներ։
«Ես կարծում եմ՝ որ ձեռքբերումներ կլինեն։ Մենք ունենք դիրքեր, որոնք ուժեղացնել է պետք։ Օրինակ ձախ պաշտպանի դիրքը։ Մենք դեռևս մեկ ամիս ունենք։ Տեսնենք, թե ով կլքի թիմը։
Ես կարծում եմ, որ այս կազմը հիանալի է կատարել իր գործը անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Մենք ուրիշ ոճ ունենք, դա ճիշտ է։ Մեր թիմը վառ է, ինչպես Նեյմարի կյանքը։ Մենք ուզում ենք պահպանել այս թիմը։
Մենք Տուխելի հետ շատ նմանություններ ունենք տրանսֆերային պատուհանի տեսանկյունից։ Ես չեմ գնի ֆուտբոլիստի, որը չի համապատասխանում մեր մարզչի տակտիկային։ Չկա այնպիսի ֆուտբոլիստ, ում տրանսֆերը մենք գնում ենք՝ առանց մարզչի կարծիքը հաշվի առնելու»,-Լեոնարդոյի խոսքն է մեջբերում Footballogue Twitter-յան էջը։