Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն մեկնաբանել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից իր հեռանալը.
«Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններից հետո ես ուզում եմ հանդես գալ հայտարարությամբ և շնորհակալություն հայտնել հավաքականի հետ աշխատելու ընթացքում ստացած աջակցության համար և հայտարարել ազգային հավաքականի մարզչի պաշտոնը թողնելու մասին:
Ծայրահեղ իրավիճակում՝ ես ստիպված էի ստանձնել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Մենք կատարել ենք մեր առջև դրված առաջադրանքը. Եվրո-2020-ի ուղեգիր ենք նվաճել հարմարավետ առավելությամբ:
Ես կցանկանայի, որ նման իրավիճակներ այլևս երբեք չլինեն:
Իմ խիղճը պարզ է: Անհնար է բոլորին հաճոյախոսել, բայց ես հարգում եմ ցանկացած կարծիք: Միշտ պնդել եմ, որ ես իմ խոսքի տեր մարդ եմ, և եթե Լուիս Էնրիկեն որոշի վերադառնալ, ապա ոչ մի խոչընդոտ չեմ առաջացնի: Ես մաղթում եմ նրան ամենալավը, քանի որ նրա ուրախությունը նաև մեր ուրախությունն է»,- ասել է Մորենոն: