Ռուսական «Սոչի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է իր նշանակման ու նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի մասին։
«Մարզչի աշխատանքի յուրահատկությունը կայանում է սրանում։ Վաղ, թե ուշ գալու է այս պահը, երբ դու հեռանում ես։ Տոչիլինը ահռելի մեծ աշխատանք է կատարել «Սոչիում» ու շատ բան է տվել այս ակումբին։ Այսօր նա հրաժեշտ է տվել թիմին մարզման ժամանակ։
Այսօր ես առաջին մարզումն եմ անցկացրել թիմի հետ։ Պատրաստվում ենք «Ուֆայի» դեմ խաղին։ Մարզչական շտաբը չի փոխվի առաջիկա երեք խաղերում։ Անձամբ ինձ համար գալիք երկու և կես շաբաթները շատ կարևոր են լինելու»,-Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Ռոման Բերեզովսկին նաև նշել է, որ մարզչական PRO արտոնագիր դեռևս չունի, այդ է պատճառը, որ նա չի կարող երկար ժամանակով գլխավորել ակումբը։ PRO արտոնագիր ստանալու գործընթացը ուժի մեջ է Բերեզովսկու խոսքերով։