«Ինտեր» տեղափոխվելուց 8 ամիս անց, դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է հեռանալ թիմից, հայտնում է TalkSport-ը:
28-ամյա կիսապաշտպանը «Ինտեր» է տեղափոխվել 2020 թ-ի ձմռանը՝ 20 մլն եվրոյի դիմաց: Տրանսֆերի կայացման գործում մեծ ավանդ ունեցած Անտոնիո Կոնտեն այժմ դժգոհ է Էրիկսենի խաղից: Ա սերիայի նախորդ առաջնությունում անցկացրած 17 խաղում դանիացին դարձել է մեկ գոլի հեղինակ:
Էրիկսենի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդներից մեկը Լոնդոնի «Տոտենհեմն» է, որտեղ նա անցկացրել է 6.5 մրցաշրջան: