Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ում «սիրտը կանգ առավ» ԵՎՐՈ-2020-ի առաջին տուրի շրջանակում կայացած Ֆինլանդիայի դեմ խաղում, շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին, ավագ Սիմոն Կյաերին ու մյուս թիմակիցներին: Բժիշկները փրկեցին Էրկսենի կյանքն ու այս շաբաթ Կյաերի հետ միասին կստանան ՈՒԵՖԱ-ի նախագահի 2021 թ-ի մրցանակը.
«Ես շնորհակալ եմ բոլորից, ովքեր «Պարկենում» փրկել են իմ կյանքը: Դուք ֆանտաստիկ աշխատանք կատարեցիք: Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ ընկեր ու հավաքականի ավագ Սիմոն Կյաերին, ինչպես նաև շնորհակալ եմ իմ մյուս թիմակիցներին:
Շնորհակալ եմ երկրպագուներից, որոնք անընդմեջ հաղորդագրություններ էին ուղարկում: Դա մեզ մեծ ուժ տվեց»,-ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանն ասել է Էրիկսենը: