«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որի մոտ հունիսին սրտի կանգ էր եղել, մոտ մեկ ամսից կարող է վերադառնալ թեթև մարզումներին։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը՝ դանիացին սպասում է բժիշկների որոշմանն ու հոկտեմբերին կարող է անցնել ֆիզիկական բազային ծանրաբեռնվածության՝ մարզասրահի հեծանիվի օգտագործում, վազք, գնդակով պարզ աշխատանք։
Ընդ որում նա կմարզվի Դանիայում, քանի որ Իտալիայում դեֆիբրիլյատորի իմպլանտացիայի հետ կապված շատ խիստ սահմանափակումներ են գործում։