Սպասվում է, որ մոտ ժամանակներս շվեդ հարձակվող Մուամեր Տանկովիչը կդառնա «Ջենոայի» խաղացող:
Ֆուտբոլիստն այսօր առավոտյան վայրէջք է կատարել Ջենոա, որտեղ նա բուժզննում կանցնի տեղի կլինիկաներից մեկում:
Ներկայումս հարձակվողը շվեդական «Համարբյու» ակումբի խաղացող է: Այս մրցաշրջանում նա Շվեդիայի առաջնությունում դարձել է 14 գոլի հեղինակ և երկրորդն է ռմբարկուների մրցավազքում:
Տրանսֆերի գումարը կկազմի 2 միլիոն եվրո: