Կայացել է Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
: VBET Հայաստանի գավաթի 2019-20 խաղարկության եզրափակչի մասնակիցներ «Նոան» և «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն 1/4 եզրափակիչ փուլից: VBET Հայաստանի գավաթի խաղարկության բոլոր փուլերը (բացառությամբ եզրափակչի) կանցկացվեն երկուական խաղով: Վիճակահանությունը անցկացնում էր Հայաստանի Մ-15 հավաքականի ֆուտբոլիստ Միշել Այվազյանը։
Կույր վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
«ԲԿՄԱ» — «Լոռի ՖԱ»
«Վեստ-Արմենիա» — «Գանձասար-Կապան»
«Վան» — «Նորավանք»
«Արարատ» — «Սևան»
«Ուրարտու» — «Փյունիկ»
«Շիրակ» — «Ալաշկերտ»
Զույգերում առաջինը նշված ակումբները առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ: