Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Բրահիմ Դիասի գործակալը մեկնաբանել է ֆուտբոլիստի տեղափոխությունը «Միլան»:
«Կկարողանա՞ Դիասը մրցակցել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Իմ կարծիքով՝ այո: Եթե նա ընտրել է «Միլանը», ապա նա արդեն գիտի, որ կարող է օգնել թիմին:
Ես դրանում կասկած չունեմ: Շուտով մենք կխոսենք ոչ թե խոստումնալից երիտասարդի, այլ մեծ չեմպիոնի մասին»,- մեջբերում է ֆուտբոլիստի գործակալին Football-italia-ն: