Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է ակումբում տիրող իրավիճակի վրա, տեղեկացնում է NOS.nl-ը:
«Բարսելոնայում քաոս է տիրում: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում:
Խոսել եմ Մեսսիի հետ, բայց չեմ կարող նրա փոխարեն որոշում կայացնել: Լեոն գիտի իր անելիքը»,-ասել է դե Յոնգը:
Հիշեցնենք, որ Մեսսին համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը: