«Բավարիայի» նորեկ Լերոյ Սանեն նոր թիմում խաղալու է 10 համարի մարզաշապիկով: Անցած մրցաշրջանում այն կրում էր Ֆիլիպե Կոուտինյոն: Իսկ մինչև այդ 10 համարի շապիկով խաղում էր Արիեն Ռոբենը:
Խաղահամարը փոխել է Սերժ Գնաբրին: Գերմանացի ֆուտբոլիստը կխաղա 7 համարի մարզաշապիկով, որը նախկինում կրում էր մյունխենյան թիմի առաջատարներից Ֆրանկ Ռիբերին:
Հիշեցնենք, որ Լերոյ Սանեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Բավարիա»: