Երևանի «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Չեստյակովը Sport24-ին տված հարցազրույցում պատմել է հայաստանյան կարերայի մասին:
Մի քանի տարի առաջ Չեստյակովը համալրեց երևանյան թիմի շարքերը, իսկ Ռուսաստան վերադառնալուց հետո խաղաց «Շիննիկում» ու «Տամբովում»: Հիմա 25-ամյա պաշտպանը «Ռոստովի» հետ պայքարում է չեմպիոնության համար և հրավիրվում է Ռուսաստանի հավաքական:
«Պայմանները կոնկրետ մեզ մոտ` «Միկայում», այնքան էլ լավը չէին: Բայց փոխարենը շատ էին ռուս տղաները. ավելի հեշտ էր ադապտացվելը: Խաղադաշտերը, եղանակը, կլիման, ուտելիքները … ամեն ինչ լավ էր, և դա ևս տպավորել էր»
-Վարդանյանին, որը վերջերս է տեղափոխվել «Սոչի», կես տարով որակազրկել են մրցավարի հետ բախման համար, որը «սպանում էր» իր թիմին Հայաստանում: Ձեզ մոտ նման դեպքեր եղե՞լ են:
-Մի քանի անգամ եղել է: Այնտեղ, սկզբունքորեն, միևնույն մարդիկ են դատում բոլոր խաղերը, բոլորը միմյանց գիտեն: Իսկ մեզ` ռուսներիս, չգիտես ինչու այնքան էլ լավ չէին վերաբերվում: Օգնում էին որոշ թիմերի: Ինչպե ՞ս պետք է արձագանքեինք. ոչ մի կերպ, ի սեր Աստծո. պարզապես պետք է ֆուտբոլ խաղալ և վերջ. առհասարակ չեմ սիրում նայել մրցավարին:
-Այդ «Միկային» Սերգեյ Յուրանը դուրս բերեց Հայաստանի Գավաթի եզրափակիչ:
-Երբ նա եկավ, արդյունք տվեց: Բայց առաջնությունում մեր գործերն այնքան էլ լավ չէին: Առհասարակ չէինք կարողանում հաղթել: Ես վերադարձա Ռուսաստան, բայց «Զենիթը» չերկարաձգեց պայմանագիրս: Ավելի ուշ պարզվեց, որ Սերգեյ Նիկոլաևիչն իմ ծառայություններն է առաջարկել «Շիննիկին»:
-Խորեն Բայրամյանի հետ հանդիպել ես դեռ «Ռոստովի» դուբլում 2012 թվականին: Ինչո՞ւմն է նրա գաղտնիքը:
-Աշխատասիրության, կտրուկության, ցանկության: Խորիկն այն ժամանակ մարզվում էր հիմնական կազմի հետ, բայց խաղում էր մեզ հետ` երիտասարդականում: Նա ինքը տեղացի է, բայց հիմա վերջնականապես հիմնավորվել է թիմում վարձավճարից հետո, և, հավաքներ անցնելով, ահռելի մեծ աճ է գրանցել: