«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր տեսակետով հարձակվողներ Լիոնել Մեսսիի («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուի («Յուվենտուս») վերաբերյալ:
«Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր ցանկացած պահի ավարտել կարիերան, նա արդեն հաղթել է ամեն ինչ: Գավաթներ «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Յուվենտուսի» հետ, Պորտուգալիայի հավաքականի հետ, անձնական մրցանակներ է ստացել:
Մեսսին դեռ շատ բան ունի անելու ֆուտբոլում: Նա իր հավաքականի հետ ոչինչ չի հաղթել: Եվ այն ժամանակվանից, ինչ Չավին և Ինյեստան լքեցին «Բարսելոնան», նա թիմի հետ որևէ կարևոր տիտղոս չի նվաճել:
Եվ հիմա, VAR-ի պատճառով, նա չի կարող հաղթել «Կամպ Նոուից» դուրս: Ժամանակն ապացուցում է, որ Ռոնալդուն լավագույնն է աշխարհում, իսկ Մեսսին՝ թերևս լավագույնն է «Բարսայում»,- մեջբերում է Կլոպին Tuttosport-ը: