Այս ամառ դարպասապահներ Կեպա Առիսաբալագան ու Ջանլուիջի Դոնարուման կարող են փոխանակվել ակումբներով։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ «Չելսին» ուզում է ստանալ իտալացուն ու պատրաստ է փոխարենը «Միլանին» առաջարկել իսպանացուն՝ հավելավճարով։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Կեպան 41 խաղում 58 գնդակ է բաց թողել։
Դոնարուման 39 խաղում 45 գնդակ է ընդունել սեփական դարպասը։
Իսպանացու շուկայական արժեքը 28 մլն եվրո է, իսկ իտալացունը՝ 60 մլն։