«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
Corriere dello Sport-ի տեղեկացմամբ՝ «Յուվեի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հավանություն է տվել բոսնիացու տրանսֆերին:
Նշվում է, որ թուրինցիները բանակցություններ են վարում 34-ամյա հարձակվողի գործակալի հետ: Ենթադրվում է, որ խաղացողը մրցաշրջանում մոտ 7,5 մլն եվրո և բոնուսներ կստանա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն անձամբ է ուզում Ջեկոյին իր թիմում տեսնել: