«Ռուսական Պրեմիեր լիգայի «Դինամո» ակումբի ղեկավարները, 20 մլն եվրոյի դիմաց գնելով հարձակվող Մաքսիմիլիան Ֆիլիպին, փողերը «քամուն են տվել».- «Սպորտ-Էքսպրեսսին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելևը:
«Դինամոն» Ֆիլիպի տեղափոխման մասին հայտարարել է օգոստոսի 9-ին:
Հարձակվողը դարձել է ակումբի պատմության ամենաթանկ ձեռքբերումը, և տեղ է գտել ռուսական ակումբների կատարած ամենաթանկ տրանսֆերների թոփ 10-ում:
25-ամյա հարձակվողը երկու գոլի հեղինակ է դարձել առաջին երկու հանդիպումներում, սակայն հաջորդ երեք խաղերում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Ֆիլիպը նաև փոխարինվել է Սոչիի հետ հանդիպման (2-3) առաջին խաղակեսից հետո:
Կոբելևը կարծում է, որ ֆուտբոլիստը, ում համար 20մլն եվրո են վճարում, պետք է խաղի արդյունք վճռի.
«Ֆիլիպը ուղղակի քայլում է դաշտում: Նժիեն և մնացած բոլորը «քամուն տրված փողեր են: Այդպիսի գումարի դիմաց թիմ տեղափոխված ֆուտբոլիստը պետք է առնվազն 5 գոլ խփած լիներ այս ընթացքում: Նա պիտի իր հետևից տաներ թիմը, գոլային փոխանցումներ կատարեր, առանց մարզչի տրամադրվեր և ինքն էլ գոլեր խփեր»:
Այս պահին «Դինամոն» առաջնության վատագույն թիմերից է խփած գոլերի քանակով. 8 գոլ հինգ խաղում:
Մոսկովյան թիմը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, վաստակած 10 միավորով և 2 միավորով է բաժանված «վտանգավոր գոտուց»: