«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբից չի հեռանա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում,
«Մեսսին առաջվա պես աշխարհի լավագույն խաղացողն է: Նա համար մեկն է, և նա խաղում է մեր թիմում: Բոլորը գիտեն, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Կանոնավոր կերպով շփվում եմ Մեսսիի և նրա հոր հետ: Նրանք գիտեն, որ նոր մարզիչ է գալու թիմ, որը նրա հետ հույսեր է կապում: Մեսսին ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում», նա դա շատ անգամներ է ասել: Ես խոսել եմ Կումանի հետ, և նա ասել, որ Մեսսին իր նախագծի հիմքն է լինելու»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Հաղորդվում էր, որ 33-ամյա Մեսսին չի բացառում «Բարսելոնայից» հեռանալու տարբերակը: Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»: