«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոստովանել է, որ ուրախ է միևնույն թիմում խաղալ Մոհամեդ Սալահի ու Ռոբերտո Ֆիրմինոյի հետ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սալահի ու Մանեի միջև տարաձայնություն էր եղել ԱՊԼ-ի 3-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում (3-0): Խաղային դրվագներից մեկում Սալահը փոխանցում չէր տվել Մանեին: Սենեգալցուն բառացիորեն մեկ րոպե անց փոխարինեցին, և հեռուստաօպերատորները ֆիքսել էին, թե ինչպես է նա բուռն արտահայտվում Սալահի հասցեին: Ավելի ուշ ֆուտբոլիստները հաշտվել էին:
«Միշտ ասել եմ, որ Ֆիրմինոյի ու Սալահի հետ աշխատելը շատ հեշտ է: Իմ բախտը բերել է, որ խաղում եմ այդպիսի մեծագույն ֆուտբոլիստների հետ: Մենք տարբեր երկրներից ենք, խոսում ենք տարբեր լեզուներով, բայց, կարծում եմ, ֆուտբոլն ունիվերսալ լեզու է: Յուրաքանչյուրը կարող է խոսել նրանով: Նույն բանը Մոհամեդի, Բոբբիի ու ինձ հետ է», — Մանեի խոսքերն է մեջբերել «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: