«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեուին՝ հորդորելով հեռանալ ակումբից.
«Բարտոմեուն ու նրա խորհուրդը պետք է անհապաղ հեռանան, քանի որ նրանք խաթարում են Մեսսիի հոգեկան հավասարակշռությունը: Այդկերպ, նրանք ցանկանում են շեղել ուշադրությունը իրենց իսկ ստեղծած տնտեսական և սպորտային իրարանցումներից:
Եթե նրանք գնան, կա հավանականություն, որ Մեսսին կմտքափոխվի և կմնա»,-Թվիթերում գրել է Լապորտան: