Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ թիմի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը լքելու է ակումբը, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Խոսել եմ Գոնսալոյի հետ: Նա հրաշալի տարիներ է անցկացրել այստեղ, բայց ժամանակը եկել է:
Սա բարդ որոշում է, որը պետք է կայացնել»,- ասել է Պիրլոն:
Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողը 2016-ին էր «Նապոլից» տեղափոխվել թուրինյան ակումբ: «Յուվենտուսի» կազմում նա երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և երկու անգամ ՝ գավաթակիր: