«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի նախկին ակումբը՝ «Վանկուվեր Ուայթկեպսը», կստանա մեկ միլիոն եվրո՝ Դևիսի հաջող ելույթների համար:
Պայմանագիրը, որը կնքվել է 2018 թ-ին, նման կետ է ներառել: Դևիսի տրանսֆերի համար այդ տարի «Բավարիան« վճարել է 10 մլն ֆունտ:
Դևիսը, «Բավարիայի» կազմում, հաղթել է ՉԼ-ի 2019/20 մրցաշրջանում: Կանադացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը: