«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ստացել է ակումբի տրանսֆերները վերահսկելու պարտականություն։
Diario Sport-ի այսօրվա համարի առաջին էջը նվիրված է հենց այդ թեմային։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը ամբողջությամբ վստահում է Կումանին տրանսֆերների հարցում։
Կատալոնական գրանդը չի վաճառի այն ֆուտբոլիստներին, որոնք Կումանի կարծիքով՝ կարևոր դեր են ունենալու թիմում։ Նրանք, ովքեր չկան Կումանի ծրագրերում, կարող են հեռանալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդ Կումանը հայտնել է Լուիս Սուարեսին, որ ուրուգվայցի հարձակվողը չի մտնում նրա ծրագրերի մեջ։