Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ֆինանսական խարդախության զոհ է դարձել, տեղեկացնում է La Verità-ն:
Նշվում է, որ դեռ «Չելսին» մարզելու տարիներին Կոնտեն ավելի քան 30 միլիոն եվրո է ներդրել հայտնի ֆինանսիստ Մասիմո Բոչիկիոյի նախագծում և սպասել, որ շահույթը կստանա 2020 թվականի ամռանը:
Սակայն, իտալացի մարզիչը ոչ մի գումար էլ չի ստացել ՝ կորցնելով միլիոնավոր եվրոներ:
Նշվում է, որ ֆինանսական խարդախության զոհ է դարձել ևս 7 անց: