Շարունակվում է շախմատի համաշխարհային օնլայն Օլիմպիադան: Խմբային փուլի վերջին օրվա առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Անգլիայի ընտրանու հետ:
Մեր ընտրանին պարտվեց 2.5-3.5 հաշվով: Հաղթանակ տարավ միայն Հայկ Մարտիրոսյանը, պարտություններ կրեցին Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Ոչ-ոքիներ խաղացին Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը:
Մյուս զույգերում Ռուսաստանի հավաքականը 5-1 հաշվով ջախջախեց Եգիպտոսին, Ռումինիան նույն հաշվով հաղթեց Մարոկկոյին, Բուլղարիան 6-0 հաշվով չխնայեց Ալժիրին, իսկ Խորվաթիան 4-2 հաշվով հաղթեց Թուրքիային: