Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը արձագանքել է վարչապետի տեսակետին՝ կապված «Մել» ֆիլմի ֆինանսավորման հետ:
Մարտիրոսյանը ֆեյբուքյան էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետը կողմ է՝ տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։
Ես ու՞ր ենք հասել ժողովուրդ:
Դա նորմա՞լ է, ըստ իս՝ ոչ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին :
Ու ֆիլմի նկարահանման համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնու՞մ եք»,-գրել է Մարտիրոսյանը: