«Պարման» ակումբի պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դ’Ավերսայի պաշտոնանկության մասին:
«Մարզչի պաշտոնից հեռացումը թիմում համախմբվածության, ներդաշնակության և ոգևորության պակասի արդյունքն է, որոնք կարևոր էին ընդհանուր նպատակների հասնելու համար:
Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին այն ամենի համար, ինչ նա արել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Մենք չենք մոռանա Ռոբերտոյի ներդրումը թիմի հաջողության մեջ և մարզչին հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում», – ասված է իտալական ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դ’Ավերսան գլխավորել էր «Պարման» 2016-ի դեկտեմբերին: 2019/2020 մրցաշրջանում թիմը գրավեց 11-րդ տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: