Տեղի է ունեցել ՄՅՈՒ-ի պաշտպան Հարի Մագուայերի գործով դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Ֆուտբոլիստը, որը ձերբակալվել էր Միկոնոսում գտնվող բարի մոտ անգլիացի զբոսաշրջիկների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, տեղի ունեցածի վերաբերյալ ցուցմունք է տվել։
Որոշում է կայացվել դատավարությունը հետաձգել մինչև երեքշաբթի՝ օգոստոսի 25-ը։ Ընդ որում, Մագուայերը կարող է վերադառնալ Անգլիա․ մեղադրյալը պարտավոր չէ ներկա լինել դատին, նրան կարող է ներկայացնել փաստաբանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մագուայերի դեմ գործ է բացվել մարմնական վնասվածքներ հասցնելու, վիրավորելու ու կաշառք տալ փորձելու համար։