«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը բաց կթողնի լոնդոնյան թիմի նախամրցաշրջանային պատրաստության սկիզբը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
2019/20 մրցաշրջանի ավարտին անգլիացին ընտանիքի հետ արձակուրդի էր մեկնել Բահամյան կղզիներ:
Բահամյան կզիները մինչև օգոստոսի 8-ը Մեծ Բրիտանիայի կարանտինային ցուցակում չէին, դրա համար էլ, կանոնների համաձայն, Քեյնը ստիպված է երկու շաբաթով ինքնամեկուսանալ:
ԱՊԼ նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին: