«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆատին փոխել է գործակալին։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Հիմա 17-ամյա ֆուտբոլիստի շահերը ներկայացնում է պորտուգալացի Ժորժե Մենդեշը։
Ավելի վաղ Ֆատիի գործակալը Ռոդրիգո Մեսսին էր, «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հարազատ եղբայրը։
Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ՝ 170 մլն եվրո հրաժարագնով։ Հարկ է նշել, որ պաշտոնապես առաջին թիմ տեղափոխվելուց հետո նրա հրաժարագինը հասել է 400 մլն եվրոյի։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ասել էր, որ արդեն մի քանի խոշոր առաջարկ է ստացել Ֆատիի տրանսֆերի վերաբերյալ, բայց ավելացրել էր, որ ակումբը մտադիր չէ վաճառել խաղացողին։