«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Անսումանե Ֆատիի հետ:
Marca-ն հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրում ցանկանում է 1 մլրդ եվրո հրաժարագին սահմանել:
Նույն կետն ավելացվել էր նաև 18-ամյա կիսապաշտպան Պեդրիի հետ վերջերս կնքված պայմանագրում:
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Ֆատին Լա Լիգայի 2 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: