«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆատին դուրս եկավ փոխարինման Գերմանիայի դեմ Ազգերի լիգայի խաղարկության խաղում (1-1):
Ֆատին նշեց իր նորամուտը «Լա ֆուրիա ռոխայի» կազմում 17 տարեկան 308 օրեկան հասակում։ Նա դարձավ Իսպանիայի հավաքականում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 1936 թվականից հետո։ Հիմա նա նաև Իսպանիայի հավաքականում նորամուտը նշած ամենաերիտասարդ երեք ֆուտբոլիստներից մեկն է։
Ռեկորդը պատկանում է Պեդրո Ռեգեյրոյին, որը Իսպանիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 1927 թվականի մայիսի 29-ին 17 տարեկան 161 օրական հասակում։ Երկրորդ տեղում է Անխել Սուբիետան։ 1936 թվականի ապրիլի 24-ին նա նորամուտը նշել է 17 տարեկան 282 օրական հասակում։
Հավելենք, որ Ֆատին նաև Իսպանիայի հավաքականի պատմության 800-րդ ֆուտբոլիստն է։