«Մանչեսթեր Սիթին» խոստանում է ակտիվ լինել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Daily Mail-ը հայտնում է, որ ԱՊԼ-ի գործող չեմպիոնի ղեկավարությունը մտադիր է նոր տրանսֆերների համար ձմռանը հատկացնել 100 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթիում» ցանկանում են ձեռք բերել կենտրոնական պաշտպան, ինչպես նաև փոխարինողներ Սերխիո Ագուերոյին և Դավիդ Սիլվային. այս ֆուտբոլիստներն, ըստ ամենայնի, ամռռանը լքելու են ակումբը: