«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը չի միանա ԱՄՆ-ի հավաքականին: Այս մասին հաղորդում է հավաքականի թվիթերյան միկրոբլոգը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գրեգ Բերհալտերը հաստատել է, որ 21-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի CONCACAF-ի Ազգերի լիգայի հանդիպումները Կանադայի և Կուբայի հավաքականների հետ:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն 9 խաղում 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: