Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգին Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Մոնտենեգրոյի հետ խաղի մասնակցությունից զրկելու որոշումը:
24-ամյա հարձակվողը հավաքականին չի օգնի ազգային թիմի ճամբարում «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի հետ բախվելու պատճառով:
«Մենք որոշում ենք կայացրել՝ առաջիկա խաղում Ստերլինգին չընդգրկել հայտացուցակում: Մեր գլխավոր առաջադրանքներից ու ուժեղ կողմերից մեկը եղել է տարանջատել ակումբային տարաձայնությունները ազգային հավաքականից: Ցավոք, «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» խաղի էմոցիաները դեռ չեն անցել: Ես կարծում եմ, որ թիմի համար ճիշտ է՝ անել այնպես, ինչպես որոշել ենք: Այդ քայլի հետ համաձայնել է ամբողջ կազմը», — Սաութգեյթի խոսքերն է մեջբերել Անգլիայի Ֆուտբոլի Ասսոցիացիայի պաշտոնական կայքը: